Nokia X2 02 - Ձեր երկու SIM քարտով հեռախոսը

background image

Ձեր երկու SIM քարտով հեռախոսը
Դուք կարող եք մտցնել երկու SIM քարտեր:

Երկու SIM քարտով հեռախոսի որոշ առավելությունները

Դուք կարող եք միջոցներ խնայել եթե օգտվում եք տարբեր մատակարարների ծառայություններից:

Օգտագործեք մեկ հեռախոսահամարը անձնական կանչերի համար, իսկ մյուսը՝ աշխատանքի համար,

սակայն կրեք միայն մեկ հեռախոս:

Խուսափեք ծառայության մատակարարների միջև ցանցի ծածկույթի տարբերությունից:

Երկու SIM քարտերը մատչելի են միևնույն ժամանակ, երբ հեռախոսը չի օգտագործվում, բայց, մինչ SIM

քարտերից մեկն ակտիվ է, օրինակ՝ կանչ է կատարում, հաղորդագրություն է ուղարկում կամ ստանում

կամ տվյալներ է փոխանցում, մյուսն անմատչելի է:
Եթե ներքին SIM քարտի ամրակում SIM քարտ չկա, կարող եք կատարել միայն արտակարգ իրավիճակի

կանչեր:
Որոշ հնարավորություններ և օպերատորի ծառայություններ մատչելի են, միայն երբ SIM քարտ է

օգտագործվում ներքին SIM քարտի ամրակում:
GPRS կապը չի կարող բացվել ետին պլանում: Եթե ծրագիրն օգտվում է GPRS կապից, և Դուք

վերադառնում եք հիմնական էկրան կամ անցնում եք մեկ այլ ծրագրի, ընտրացանկի կամ այլ դիտման,

ապա կապն ինքնաբերաբար փակվում է: