
Հիշաքարտ մտցնելը
Օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս սարքի համար թույլատրված համատեղելի հիշաքարտեր:
Անհամատեղելի քարտերը կարող են վնասել քարտն ու սարքը և փչացնել քարտի վրա պահպանված
տվյալները:
Ձեր հեռախոսը ապահովում է մինչև 32 ԳԲ հիշողության ծավալ ունեցող հիշաքարտեր:
8
Սկսում ենք

1 Բացեք հիշաքարտի բնիկի կափարիչը (1, 2):
2 Համոզվեք, որ քարտի հպման մակերևույթը ուղղված է դեպի վերև: Ներս հրել քարտը մինչև այն
ընկնի իր տեղը (3):
3 Փակեք կափարիչը:
Հիշաքարտը հեռացնելը
Կարևոր է. Հիշաքարտը չի կարելի հանել, երբ որևէ ծրագիր այն օգտագործում է: Քարտը հանելը
կարող է վնասել հիշաքարտն ու սարքը և փչացնել քարտի վրա պահպանված տվյալները:
Հիշաքարտը կարող եք հեռացնել կամ փոխարինել առանց հեռախոսն անջատելու:
1 Բացեք հիշողության քարտի բնիկի կափարիչը:
2 Ներս հրեք քարտը, մինչև այն զատվի, ապա դուրս քաշեք քարտը:
3 Փակեք կափարիչը: